Հասարակություն 

Մահափորձ՝ Մեծ Բրիտանիայի վարչապետի նկատմամբ

Բրիտանական  MI5-ի ղեկավար Էնդրյու Փարքերը հայտնել է, որ անվտանգության ուժերը կանխել են Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյի նկատմամբ պատրաստվող մահափորձը, գրում է  Independent-ը:

Պարբերականի տեղեկություններով, ձերբակալվել է երկու քաղաքացի, որոնց մեղադրանք է առաջադրվել ահաբեկչության մեջ:

Հայտնվում է նաև, որ հարձակումը պատրաստել են իսլամիստները:

Ավելի վաղ Լոնդոնի ոստիկանությունը հայտնել էր, որ 20-ամյա Նաայմուր Զաքարի Ռահմանին և 21-ամյա Մուհամմեդ Աքիբա Իմրանին մեղադրանք է առաջադրվել ահաբեկչության հետ կապ ունենալու մեջ: Սակայն Սքոթլենդ Յարդ մեկնաբանություններ չի տալիս, թե ինչ կապ ունեն վերջիններս Թերեզա Մեյի նկատմամբ մահափորձի հետ:

 

Նույն շարքից