Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ԱԺ պատգամավորները միաձայն (92 կողմ) երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքի նախագիծը:
Նախագծի հեղինակներն առաջարկում են քրեական հետապնդումից ազատել այն քաղաքացիներին, որոնց 27 տարին լրացել է և ովքեր խուսափել են պարտադիր զինվորական ծառայությունից: Սակայն դրա համար վերջիններս պետք է բաց թողնված յուրաքանչյուր զորակոչի համար վճարել 200 հազար դրամ: Ընդհանուր գումարը կկազմի 3 միլիոն 600 հազար դրամ: