Դեկտեմբերի 4-ին ձերբակալության փորձի ժամանակ Սանայի մոտ սպանվեց Եմենի նախկին նախագահ Ալի Աբդուլլահ Սալեհը: Ավելի ուշ նրա մարմինը փոխանցել էին հարազատներին:
Նախկին նախագահի հուղարկավորությունը տեղի է ունեցել այս գիշեր, դրան ներկա է եղել միայն 5 ազգական: Հուղարկավորությունը եղել է գաղտնի:
Սալեհը սպանվել էր գլխին ստացած կրակոցի արդյունքում: Այդ ժամանակ վիրավորվել և պատանդ էր վերցվել նրա կրտսեր որդին:
Դրանից հետո հայտարարությամբ հանդես եկավ նախկին նախագահի ավագ որդին՝ խոստանալով վրեժ լուծել հոր մահվան համար: