ԱՄՆ-ը ցանկանում է պատերազմ սկսել Մերձավոր Արևելքում, Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու թշնամիների ցանկությունը խոսում է նրանց անկարողության մասին, հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Համենեին:
Ավելի վաղ Սպիտակ տան ներկայացուցիչը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 6-ին հայտարարելու է Միացյալ Նահանգների դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու մասին:
Ալի Համենեիի խոսքերով, վերջիններիս ձեռքերը կապված են պաղեստինյան հարցով, ինչի պատճառով էլ նրանք չեն կարողանում հասնել իրենց ուզածին:
Ավելի վաղ ԱՄՆ-ին նման քայլից ետ պահելու կոչեր արել են Թուրքիան, ԵՄ-ն, մուսուլմանական մի շարք երկրներ: