ԱՄՆ Օկլահոմա նահանգում ոստիկանությունը հյուրանոցում նախկին սենատոր Ռալֆ Շորտիին բռնացրել է անչափահասի հետ: Ինչպես հայտնում է New York Post-ը, 17-ամյա դեռահասը հնարավոր է սեռական հարաբերությունների դիմաց թմրանյութ է ստացել:
Ոստիկանությանը դիմել է տղայի հայրը:
ՀյուրանոցուՄ հայտնաբերված 35-ամյա քաղաքական գործիչը, ով կին ու երեպաներ ունի, վստահեցրել է, որ դեռահասի հետ ուղղակի զրուցել են:
Ոստիկանությունը չի հավատացել նախկին սենատորի խոսքերին և ձերբակալել է վերջինիս:
Դրանից հետո դեռահասի պլանշետում հայտնաբերվել է նամակագրություն, որում Շորտին տղային «իմ փոքրիկ» է անվանել: