Հռոմի պապն անհանգստացած է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մտադրության պատճառով: Խոսքը վերաբերում է ԱՄՆ դեսպանաատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելուն:
Նշենք, որ ԱՄՆ-ի կողմից Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մտադրությունը քննադատել են շատերը՝ մուսուլմանական երկրներից մինչև ԵՄ:
Ֆրանցիսկոս պապը կոչ է արել խոհեմություն ցուցաբերել, ետ կանգնել նման քայլից՝ նշելով, որ Երուսաղեմը բացառիկ քաղաք է քրիստոնեաների, մուսուլմանների և հրեաների համար: