Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հիշեցրեց, որ իրենց կուսակցությունը դիմել է կառավարությանը, որպեսզի դադարեցվի Վանաձորի ավագանու գործունեությունը և նոր ընտրություններ լինեն, քանի որ դրա գործունեություն Սահմանարական դատարանի կողմից անօրինական է ճանաչվել: Պատգամավորը ցանկացավ իմանալ, թե որքան պետք է սպասել պատասխանին:
Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ Վանաձորում նոր իրողություն կա (հավանաբար Հարությունյանը նկատի ունի ՀՀԿ-ի և ՀՎԿ-ի միջև ստորագրված հուշագիրը), և եթե այդ նոր իրողությունը հնարավորություն ընձեռի ավագանուն պատշաճ գործելու համար, ապա որևէ հիմք չի լինի վերանայելու ավագանու լիազորությունները:
Թանդիլյանը, հակադարձելով Արդարադատության նախարարին, հիշեց, որր 1 տարի շարունակ ավագանու նիստեր են տեղի ունեցել՝ Սահմանադրության խախտմամբ, այնինչ 6 ամիս անց պետք է նոր ըտրություններ լինեին: Այսինքն արդեն օրենքի խախտում է տեղի ունեցել: