Դեկտեմբերի 6-ին, ժամը 14:34-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Շահումյան փողոցի տներից մեկում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:46-ին, մարվել՝ 15:05-ին: Հյուրասենյակում մասամբ այրվել է բազմոց և պաստառ (մոտ 15 քմ):