Հարավային Կորեայում հատուկ ստորաբաաժանում է ստեղծվելու Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինին լիկվիդացլելու համար:
Հարավկորեական պետության 2018 թվականի պաշտպանական բյուջեում հատուկ գումար է հատկացվել այս գործի համար: 310 հազար դոլար գումարն ուղղվելու է 1000 անդամից բաղկացած ստորաբաժանման պատրաստման համար:
Ենթադրվում է, որ կորեական ստորաբաժանումը պատրաստվելու է ամերիկյան SEAL Team Six-ի ծարգրով, որը 2011 թվականին լիկվիդացրեց Ուսամա բեն Լադենին:
Հարավկորեական իշխանությունները մտադիր են ժամանակի ընթացքում մեծացնել ստորաբաժանման ծախսերը՝ այն հասցնելով 24 միլիոն դոլարի: