Քաղաքական 

Եվրոպայի առաջնորդները դատապարտել են Երուսաղեմի մասով Թրամփի որոշումը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չի աջակցում Դոնալդ Թրամփի որոշումը, ով երեկ հայտարարեց Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին:

Մերկելը հայտարարել է, որ Երուսաղեմի հարցը պետք է կարգավորվի երկու երկրների միջև բանակցությունների արդյունքում:

Թրամփի որոշումը դատապարտել է նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, ում խոսքերով, պետք չէր Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչել մինչև քաղաքի կարգավիճակի մասին համաձայնագիր ստորագրելը:

Թրամփի որոշմանը դեմ է արտահայտվել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ նշելով, որ այդ որոշումն ափսոսանք է առաջացնում, այն հակասում է միջազգային նորմերին և ՄԱԿ-ի ԱԽ բոլոր բանաձևերին:

Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասն իր հերթին հայտարարել է, որ Թրամփի որոշումը հակասում է միջազգային իրավունքին: Նա նաև ԱՄՆ-ին մեղադրել է Իսրայելի հետ հակամարտության խաղաղ կարգավորումը տապալելու մեջ:

Նշենք, որ ԱՄՆ նախագահն իր հայտնի որոշման մասին հայտարարեց երեկ՝ դեկտեմբերի 6-ին:

 

Նույն շարքից