Հասարակություն 

Forbes-ը հրապարակել է ամենաբարձր վարձատրվող երաժիշտների անունները

Ամերիկացի ռեփեր Շոն Քոմբսը, ով ավելի հայտնի է Դիդդի անունով, դարձել է Forbes-ի վարկածով 2017 թվականի ամենաբարձր վարձատրվող երաժիշտը:

2017 թվականի ընթացքում ռեփերը կարողացել է վաստակել 130 միլիոն դոլար: Ավարտվող տարին ամենաեկամտաբերն է եղել Դիդդիի կարիերայի ընթացքում:

Ցուցակի երկրորդ հորիզոնականում հայտնվել է Բեյոնսեն՝ 105 միլիոն դոլարով, իսկ եռյակը եզրափակում է ռեփեր Դրեյքը, ով կարողացել է վաստակել 92 միլիոն դոլար:

Ամենաբարձր վարձատրվող երաժիշտների տասնյակում հայտնվել են նաև Էյբել Թեսֆայեն, The Weeknd-ը, Coldplay խումբը,  Guns N' Roses-ը, Ջասթին Բիբերը, Բրյուս Սփրինգսթինը, Ադելը,  Metallica-ն:

 

Նույն շարքից