ՀՀ վարչապետի որոշմամբ, Շուշան Դոյդոյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետի պաշտոնից.
Ղեկավարվելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 7-րդ մասի 1-ին կետով՝
Շուշան Դոյդոյանին ազատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: