Հասարակություն գլխավոր 

Երուսաղեմի հայկական եկեղեցին և մյուսները նամակով դիմել են Թրամփին

Երուսաղեմում քրիստոնեական եկեղեցիների առաջնորդները կոչ են արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին զերծ մնալ Մերձավոր Արևելքում անուղղելի հարված հասցնելուն, այս մասին հայտնում է An Nahar-ը:

Եկեղեցիների առաջնորդների խոսքերով, Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելը հանգեցնելու է  բռնության աճին, ագրեսիայի և անուղղելի հարվածի տարածաշրջանի իրավիճակին: Հագևորականներն իրենց նամակում կոչ են արել ԱՄՆ-ին չփոխել Երուսաղեմի մասով քաղաքականությունը:

Հոգևորականները նաև նշել են, որ Մերձավոր Արևելքում խաղաղություն չի լինի, եթե Երուսաղեմը չպատականի քրիտոնեաներին, մուսուլմաններին և հրեաներին:

Նամակի տակ ստորագրել է նաև հայկական առաքելական եկեղեցու առաջնորդը:

Նույն շարքից