Քաղաքական 

Թրամփը չի հասկանում վիրավորանքը, որը հասցրեց արաբական աշխարհին. Լոնդոնի քաղաքապետ

Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը կարծում ե, որ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուց հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լավ կանի, եթե հրաժարվի Մեծ Բրիտանիա կատարելիք պետական այցից:

Խանի խոսքերով, Թրամփի որոշումը լուրջ անհանգստանալու առիթ է տալիս, քանի որ ԱՄՆ նախագահը չի հասկանում այն վիրավորանքը, որը հասցրեց արաբական աշխարհին:

Լանդոնի քաղաքապետը նշել է, որ Երուսաղեմի հարցն իրականում պետք է կարգավորվի իսրայելցիների և պաղեստինցիների բանակցությունների միջոցով:

Սադիկ Խանը, դիմելով Թրամփին ասել, որ վերջինս իր ընկերն է, սակայն պետք է փոխի Երուսաղեմի մասով քաղաքականությունը:

 

Նույն շարքից