Դեկտեմբերի 7-ին, ժամը 10:27-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աշտարակի խճուղում՝ Պռոշյանի կոնյակի գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ տաքսի ծառայության պատկանող Opel Astra մակնիշի 35 MF 536 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլ. սյանը:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը հոսպիտալացվել է Արմենիա ՀԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: