Մոսկվայում ձերբակալել են ամերիկացի լրագրող և վերլուծաբան Մայքլ Բոմին: Ռուսաստանում վերջին շրջանում հայտնի վերլուծաբանին ձերբակալել են Ռուսաստանում արտասահմանցիների համար պարտադիր համարվող փաստաթղթերի բացակայության պատճառով: Խոսքը մասնավորապես վերաբերում է գրանցմանը: Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:
Այլ մանրամասներ չկան:
Բոմն ԱՄՆ քաղաքացի է, սակայն արդեն 20 տարի է ապրում է Ռուսաստանում: Նա լավ տիրապետում է ռուսերենին և ռոՒսական տարբեր քաղաքական հաղորդումների մշտական հյուրերից է: