Հասարակություն 

Սխալվել է և կնոջ սիրեկանի փոխարեն սպանել անծանոթ տղամարդու

Բրատսկում 25-ամյա տղամարդը 12 տարվա ազատազրկման է դատապարտվել սպանության համար:

Հայտնվում է, որ նախկինում դատապարտված քաղաքացին ցանկացել է սպանել կնոջ սիրեկանին, սակայն սխալվել է և սպանել է անծանոթ տղամարդու:

Սպանության գիշերը, հանցագործը, լինելով ալկոհոլի ազդեցության տակ, վերցրել է դանակը և գնացել կնոջ սիրեկանի տուն, սակայն №17գ տան փոխարեն ներխուժել է №17 տուն և սպանել այնտեղ բնակվողին:

Տեսնելով, որ սխալ մարդու է սպանել՝ խանդոտ ամուսինը սկսել է փնտրել իրական թիրախին, սակայն չի գտել:

Դատարանում մարդասպանը հայտարարել է, որ չի ճանաչել իր զոհին և նման բան չէր անի, եթե ալկոհոլի ազդեցության տակ չլիներ:

 

Նույն շարքից