Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուն և ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու մտադրությունը:
Մոգերինին նշել է, որ Թրամփի քայլը կարող է կողմերին ետ շպրտել, ինչի արդյունքում կվերադառնան ավելի վատ ժամանակները, որոնք միջով բոլորն արդեն անցել են:
ԱՄՆ նախագահի հայտարարությունը դատապարտել են շատերը՝ սկսած Անգելա Մերկելից մինչև Իրանի ԱԳՆ:
Բոլորը միաբերան նշում են, որ ԱՄՆ նախագահի որոշումն անկայունություն է բերելու տարածաշրջան: