ԱՄՆ նախագահի կողմից Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելը չի նպաստելու մերձավորարևելյան խնդրի կարգավորմանը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Մենք գիտենք, որ ոչ բոլորն են համաձայն ԱՄՆ նախագահի այս որոշման հետ: Ավելին, այն սուր քննադատության է առաջացել պաղեստինցիների կողմից»,-ասել է Պեսկովը՝ հավելելով, որ որոշումը մասնատում է նաև միջազգային հանրությունը:
«Ի՞նչ պետք է անել: Պետք է շարունակել փնտրել հարցի դիվանագիտական լուծումը, չնայած խնդիրն արդեն շատ է բարդացել»,-հավելել է Պուտինի խոսնակը: