Աթենքում պաշտոնական այցով գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Անկարան հավակնություններ չունի հարևանների, այդ թվում նաև Հունաստանի տարածքների մասով:
Էրդողանի և Ցիպրասի հանդիպումը հեռարձակվել է ուղիղ եթերով:
Չնայած Ցիպրասի հետ հանդիպմանն արված հայտարարությանը, Էրդողանը Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ Լոզանի պայմանագիրը վերանայելու կարիք կա:
Էրդողանի հայտարարությանը Հունաստանի նախագահը կտրուկ էր պատասխանել՝ նշելով, որ այդ հարցը նույնիսկ քննարկման առարկա չէ: