Քիմ Քարդաշյանն իր օծանելիքը ներկայացրեց նոյեմբերին: Այն երեք տարբերակ ունի՝ Crystal Gardenia, Crystal Gardenia Citrus, Crystal Gardenia Oud, և արժե 35-60 դոլար: Այս օծանելիքին սպասում էին Քիմի բոլոր երկրպագուները, սակայն այն հասանելի է ոչ բոլորին:
Այսպես, FedEx-ը հրաժարվել է Քիմի օծանելիքը տեղափոխել Ավստրալիա և Նոր Զելանդիա, քանի որ այն հեշտ բռնկվող հեղուկ է պարունակում իր մեջ:
Ավստրալիայում Քիմի օծանելիքին սպասողները, ովքեր արդեն վճարել են դրա համար, պահանջում են իրենց գումարները, քանի որ արդեն տեղյակ են իրենց պատվերը չստանալու մասին:
Հավելենք, որ վաճառքի միայն առաջին օրվա ընթացքում Քիմ Քարդաշյանը 13 միլիոն դոլարի եկամուտ է ստացել: