Այսր՝ դեկտեմբերի 8-ին, ԱԺ պատգամավորները ձայների 73 կողմ, 12 դեմ և 6 ձեռնպահ հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագիծը:
Ավելի վաղ ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը գործընկերներին հորդորել էր նախագծին չվերագրել այնպիսի դեր, որն այն չունի և չի կարող ունենալ: «Նախագծին մի վերագրեք կարգավորիչ դեր, այս օրինագիծը չի հավակնում մտնելու մարդկանց ընտանիքներ»: