Դեկտեմբերի 12-ին ժամը 11:00-ին տեղի կունենա Ազգային ժողովի արտահերթ նիստ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 8-ին, հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը՝ նշելով, որ նիստը տեղի է ունենալու կառավարության նախաձեռնությամբ:
Մինչ այս հայտարարությունը, խորհրդարանը 25 րոպեում հասցրեց քվեարկել այս քառօրյայի ընթացքում քննարկված բոլոր հարցերը, այդ թվում նաև 2018 թվականի պետական բյուջեն և ընտանեկան բռնության մասին նախագիծը: