Ամերիկացի ռեժիսոր Բրայան Սինգերին մեղադրում են անչափահասի նկատմամբ սեռական ոտնձգության մեջ, հայտում է The New York Times-ը:
Պարբերականի տեղեկություններով, հայտնի ռեժիսորի դեմ հայց է ներկայացրել Սեզար Սանչեզ Գուզմանը, ով պնդում է, որ իր նկատմամբ ոտնձգությունը տեղի է ունեցել 2003 թվականին, երբը ինքը 17 տարեկան է եղել:
Բռնությունից հետո Սինգերը, Գուզմանի պնդմամբ, հայտարարել է, որ ինքը հայտնի ռեժիսոր է և կարող է լավ կարիերա տալ լռության փոխարեն:
Ռեժիսորի ներկայացուցիչները հերքում են մեղադրանքը: