Հասարակություն 

Ռուսաստանում հաջորդ տարի ավելի քիչ արտասահմանցի իրավունք կստանա վիզայի հիման վրա աշխատել

Ռուսաստանում 2018 թվականին վիզայի հիման վրա աշխատանքի իրավունք ստացող արտասահմանցի քաղաքացիների թիվը 20 տոկոսով ավելի քիչ կլինի՝ 2017 թվականի հետ համեմատած: Այս մասին ասված է ՌԴ կառավարության կայքում:

Խոսքը մասնավորապես վերաբերում է 140 հազար 423 աշխատողի: Հենց այսքան մարդ իրավունք կստանա վիզայի հիման վրա աշխատել:

Ռուսաստանի միգրացիոն ծառայությունների տեղեկություններով, 2016 թվականին Ռուսաստան է մուտք գործել ավելի քան 16 միլիոն արտասահմանցի: Այդ քաղաքացիների հիմնական մասը՝ 40 տոկոսը, նշել են, որ իրենց այցը կրում է մասնավոր բնույթ, իսկ 22,4 տոկոսը հայտնել են, որ աշխատանք փնտրելու համար են մուտք գործել Ռոււսաստան:

 

Նույն շարքից