ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման խոսել է ամերիկյան ժողովրդավարության փխրունության և ազգայնամոլության աճի մասին, հայտնում է Crain's Chicago Bussiness-ը:
«Սա այն է, ինչ տեղի ունեցավ Գերմանիայում 1930-ականներին, որտեղ, չնայած բազմադարյա մշակույթին, գիտական նվաճումներին, Վայմարյան հանրապետության ժողովրդավարությանը, հայտնվեց Ադոլֆ Հիտլերը»,-ասել է Օբաման՝ հավելելով, որ Երրորդ ռեյխի տարիներին 60 միլիոն մարդ է մահացել և պետք չէ մոռանալ այդ մասին:
Չնայած այն բանին, որ Օբաման անուններ չի տվել, Crain's Chicago Bussiness-ը ենթադրում է, որ խոսքը վերաբերում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: