Vulture պարբերականը կազմել է 2017 թվականի լավագույն դերասանական աշխատանքների ցուցակը: Ցուցակի առաջին հորիզոնականում հայտնվել է Տիմոտի Չալամետը:
Չալամետը մարմնավորել է 17-ամյա դեռահասի «Կոչիր ինձ քո անունով» ֆիլմում:
Ցուցակի երկրորդ հորիզոնականում իռլանդացի դերասանուհի Սիրշա Ռոնան է «Լեդի թռչուն» ֆիլմում մարմնավորած կերպարի համար:
Լավագույն եռյակը եզրափակում է Ուիլյամ Դեֆոն: Օսկարի համար երկու անգամ պայքարած հայտնի դերասանը ցուցակում հայտնվել է ««Ֆլորիդա» նախագիծ» ֆիլմում կերտած կերպարի համար: