Քաղաքական 

Թրամփի վարկանիշը շարունակում է ռեկորդներ սահմանել

Ամերիկացիների միայն 32 տոկոսն է գոհ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատանքից: Այս մասին հայտնում է The Hill-ը՝ հղում անելով Pew Research Center-ի հարցման արդյունքներին:

Հարցվածների 63 տոկոսը պատասխանել են, որ դժգոհ են Թրամփից:

The Hill-ը նշում է, որ սա ԱՄՆ նախագահի ամենացածր վարկանիշն է գործունեության ողջ ընթացքում:

Թրամփից հետո երկրորդ նախագահը, ով նախագահության առաջին տարվա ընթացքում նման ցածր վարկանիշ է ունեցել, Բիլ Քլինթոնն է, ում 1993 թվականին աջակցում էր ամերիկացիների 48 տոկոսը:

 

Նույն շարքից