Միջադեպը տեղի է ունեցել լիվերպուլյան McDonald's-ում: Ինչպես հայտնում է Daily Mail-ը, առավոտյան ժամը 5-ին մի խումբ երիտասարդներ մտել են ռեստորան և հավի կոտլետ պատվիրել: Երբ նրանց է մոտեցել ռեստորանի աշխատակիցը, ում գլխին եղել են տոնական եղջյուրներ, և փորձել է սիրելիր կերպով բացատրել, որ այդ ժամին նման ուտելիք չի լինում սովորաբար, այցելուները բեկոն են ուզել, սակայն բեկոն էլ չի եղել: Արդյունքում վիճաբանություն է սկսվել:
Ինչ-որ պահի ռեստորանի աշխատակիցը չի դիմացել և գլխով հարվածել է այցելուի դեմքին: Այդ աշխատակցի հետագա կարիերան ռեստորանում հարցականի տակ է:
Սկսվել է ներքին քննություն:
https://www.youtube.com/watch?v=Oc-gav8p3bg