Forbes-ը կազմեել է 2017 թվականի ամենահարուստ վիդեոբլոգերների ցանկը: Առաջին հորիզոնականում հայտնվել է Դանիել Միդլթոնը, ով վարում է DanTDM-ը: Ինչ վերաբերում է նախորդ տարվա առաջատարին՝ PewDiePie-ին, ապա նա միայն 6-րդն է:
Պարբերականի տեղեկություններով, մեկ տարվա ընթացքում Միդլթոնը վաստակել է 16,5 միլիոն դոլար: Նա ունի ավելի քան 17 միլիոն հետևորդ:
Ցուցակի երկրորդ հորիզոնականում Էվան Ֆանգն (VanossGaming) է, ով վաստակել է 15,5 միլիոն:
Լավագույն եռյակը եզրափակում է Dude Perfect խումբը, որի տարեկան եկամուտը կազմել է 14 միլիոն դոլար:
Հնգյակում հայտնվել են նաև Մարկ Ֆիշբախը և Լոգան Փոլը: