Ռուսաստանում սեպտեմբերից հետո ռումբի մասին ահազանգերի պատճառով 2,3 միլիոն մարդ է տարհանվել տարբեր հաստատություններից: Այս մասին հայտնել է ՌԴ պետդումայի պետականաշինության և օրենսդրության հարցերով հանձնաժողովի նախագահ Պավել Կրաշեննիկովը:
Պատգամավորը նշել է, որ վերջին 3 ամսում հնչել է նմանատիպ ավելի քան 180 ահազանգ:
Անանուն զանգերի պատճառով Ռուսաստանին պատճառվել է 1 միլիոն ռուբլու վնաս: