Դեկտեմբերի 8-ին, ժամը 13:31-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կանիաշիր գյուղում ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել փոսի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Volkswagen Passat» մակնիշի 35 NP 385 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ Հ. Մ.) արգելափակվել է Կանիաշիր գյուղի սկզբնամասում:
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից: