Դեկտեմբերի 8-ին, ժամը 13:40-ին ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամուց Լոռու մարզի Տաշիր քաղաքի Անտառային փողոցում վնասվել է տներից մեկի տանիքը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ ուժեղ քամուց ամբողջությամբ վնասվել է տան տանիքը (մոտ 130 քմ):
Վնասի չափերը պարզելու համար Տաշիրի քաղաքապետարանում ստեղծվել է հանձնաժողով: