Apple ընկերության համահիմնադիր Սթիվ Վոզնյակը հրաժարվել է iPhone X-ից, որ նա նվեր էր ստացել անձամբ ընկերության ղեկավար Թիմ Կուկից, հայտնում է Cultofmac-ը:
Երբ Վոզնյակին հանձնել են նվերը, նա շնորհակալություն է հայտնել և ասել, որ չի ուզում այն՝ նշելով, որ սմարթֆոնը հիանալի աշխատում է, սակայն դա այն չէ, ինչ ինք ցանկանում եմ:
Վոզնյակին մասնավորապես դուր չի եկել Face ID-ը: Բացի դրանից, նա նշել է, որ կցանկանար սմարթֆոնի ետևի մասում, որտեղ հայտնի խնձորն է, դակտիլոսկոպիկ սենսոր տեսնել:
Ամեն դեպքում, Վոզնյակը ասել է, որ հարազատ ընկերությունը ստեղծում է լավագույն արտադրանքը և մրցակից չունի շուկայում: