Հասարակություն 

Բերձոր-Գորիս ավտոճանապարհին վթարի է ենթարկվել ԱԺ պատգամավոր Կարեն Բեքարյանը. Կան վիրավերներ

Դեկտեմբերի 10-ին, ժամը 15:37-ին տեղեկություն է ստացվել, որ Բերձոր-Գորիս ավտոճանապարհի 15-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. բախվել են «Nissan March» մակնիշի 35 CL 393 (վարորդ՝ 1961 թ. ծնված Ս. Հ., Կապան քաղաքի բնակիչ) և «Mercedes» մակնիշի 026 HH 11 (վարորդ՝  1963 թ. ծնված Ռ. Ս., Երևան քաղաքի բնակիչ) պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Դեպքի վայր է մեկնել Քաշաթաղի hրշեջ-փրկարարական մասի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ «Nissan March» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր՝ 1970 թ. ծնված Գ. Ս.-ը (Կապան քաղաքի բնակիչ) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Բերձոր քաղաքի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ տեղափոխվել են Գորիս քաղաքի ԲԿ. բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1938 թ. ծնված Վ. Օ.-ին (Ստեփանակերտ քաղաքի բնակիչ) տեղափոխել են ՀՀ Գորիս քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Գ. Շամշյանի տեղեկություններով, «Mercedes»-ը հաշվառված է ՀՀ Ազգային Ժողովի հաշվեկշռում, և սպասարկում է Ազգային Ժողովի պատգամավոր Կարեն Բեքարյանին, ով նույնպես վթարի պահին եղել է ավտոմեքենայում, և ստացել է թեթև մարմնական վնասվածքներ ու այս պահին տեղափոխվում է Երևան՝ բժշկական կենտրոններից մեկում հետազոտման:

Նույն շարքից