Հասարակություն 

Բեռլինում բողոքի ակցիա է եղել Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշման դեմ

Բեռլինում մոտ 1000 մարդ փողոց է դուրս եկել՝ բողոքելով ԱՄՆ նախագահի կողմից Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշման դեմ: Այս մասին հայտնում է BZ-ն:

Բողոքի ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ Երուսաղեմը միշտ լինելու է Պաղեստինի մայրաքաղաքը:

Չնայած այն բանին, որ ակցիայի մասնակիցներն այրել են Իսրայելի դրոշը, ոստիկանները չեն միջամտել, ձերբակալվածներ չկան:

Հարկ է նշել, որ ԱՄՆ նախագահի որոշումը դատապարտել են նաև Գերմանիայի իշխանական շրջանակները:

Նույն շարքից