Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն աշխատանքային այցով կմեկնի Եգիպտոս և Թուրքիայի: Այցի շրջանակներում Պուտինը մտադիր է այդ երկրների ղեկավարների հետ քննարկել ինչպես երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր, այնպես է հարցեր, որոնք վերաբերում են տարածաշրջանային խնդիրներին, այդ թվում նաև սիրիական հարցին:
Ենթադրվում է, որ այցի շրջանակներում քննարկվելու է նաև Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին ԱՄՆ նախագահի որոշումը:
Վերջին անգամ Պուտինը Եգիպտոս էր մեկնել 2015-ին, Թուրքիա՝ 2017-ի սեպտեմբերին: