Քաղաքական գլխավոր 

ՀՀԿ-ի օգտին քվեարկելով՝ նման պատգամավորներ ենք ստանում. Մարուքյանը՝ Խոսրով Հարությունյանի և Հակոբ Հակոբյանի խոսքերի մասին

Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, խոսելով Հանրապետական պատգամավորներ Հակոբ Հակոբյանի և Խոսրով Հարությունյանի վերջին հայտնի հայտարարությունների մասին՝ կապված չունևոր քաղաքացիների հետ՝ նշեց, որ աղքատության նման բարձր ցուցանիշ ունեցող երկրում նման վարքն ուղղակի անընդունել է, իսկ նման հայտարարություններն արդարացում չունեն:

Ամեն դեպքում, Մարուքյանի խոսքերով,  չի կարելի է պատգամավորին հետապնդել իր կողմից արված հայտարարության համար, եթե դա զրպարտություն կամ վիրավորանք չի պարունակում կոնկրետ անձի վերաբերյալ:

Բացի դրանից պետք է հասկանալ, որ նրանք այն պատգամավորներն են, որոնց ընտրել են քաղաքացիները, իսկ նման պատգամավորների դեմ պայքարելու լավագույն միջոցը նրանց չընտրելն է. «ՀՀԿ-ի օգտն քվեարկելով՝ նման պատգամավորներ ենք ստանում»:

Նույն շարքից