46-ամյա Մարիամ Յազդանիի կուրծքը հեռացրել են այն բանից հետո, երբ վերջինիս անալիզների պատասխանները շփոթել են մեկ այլ հիվանդի անալիզների պատասխանների հետ, հայտնում է The Sun-ը:
2015 թվականին հետազոտությունից հետո Յազդանիին հայտնել են, որ ուռուցք ունի, ինչով պայմանավորված պետք է վիրահատության ենթարկվի: Վերջինս այդպես էլ վարվել: Կուրծքը հեռացնելուց մի քանի ամիս Յազդանիին զանգահարել են հիվանդանոցից և ներողություն խնդրել՝ հայտնելով, որ սխալմունք է տեղի ունեցել:
Դրանից հետո բրիտանուհին դեպրեսիայի մեջ է հայտնվել, կորցրել է գեղեցկության սրահը և այլ վնասներ կրել:
Հիվանդանոցը խոստացել է փոխհատուցել վնասը: