Հասարակություն 

Երևանի Բաղրամյան պողոտայում դի է հայտնաբերվել

Դեկտեմբերի 12-ին, ժամը 10։23-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի թիվ 66 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակում՝ անկողնու մեջ, հայտնաբերել 1935 թ. ծնված  Է. Գ.-ի դին:

Նույն շարքից