Այսօր առավոտյան սիրիական Հմեյմիմ ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամայել է սկսել ռուսական ուժերը Սիրիայից դուրս բերելու գործընթացը:
Պուտինի խոսքերով, ռուսական ուժերը հայրենիք են վերադառնում հաղթանակած, իսկ եթե ահաբեկիչները կրկին գլուխ բարձրացնեն, կստանան այնպիսի հարված, որը դեռ չեն տեսել:
Հմեյմիմում Պուտինը նաև հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ:
Ռուսական զորքերը Սիրիայում հայտնվել էին 2016 թվականի մարտին: