Թուրքիայի կողմից ռուսական C-400 համակարգեր գնելու համար վարկային պայմանները համաձայնեցված են: Այս մասին հայտարարել է ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուինովը՝ նշելով, որ այդ մասին ասել է ՌԴ նախագահը՝ հավելելով, որ այն ստորագրվելու է մոտ օրերի ընթացքում:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումմից հետո հայտարարել է, որ C-400 համակարգերի գործարքն ավարտին է հասցվելու մի քանի օրվա ընթացքում:
Մինչ այդ էլ հայտնի էր դարձել, որ C-400 համակարգերի մասով ամեն ինչ որոշված է, բացի Թուրքիային վարկ տրամադրելու հարցից: