Քաղաքական 

Իրանի Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսն իր օգնությունն է առաջարկել պաղեստինցիներին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուց հետո Իրանի Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսն իր օգնությունն է առաջարկել պաղեստինցիներին:

Այս մասին ՀԱՄԱՍ շարժման ծայրահեղական իսլամական թևի ղեկավարի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսի հրամանատար Քասեմ Սուլեյմանին, գրում է Sepahnews-ը:

Սուլեյմանին նաև հայտարարել է, որ պատրաստ է պաշտպանել երուսաղեմյան Էլ-Աքսա մզկիթը:

 

Նույն շարքից