Չինաստանում իրավապահները ձերբակալել են դայակին, ով վերելակում ծեծի է ենթարկել երեխային: Կատարվածը ֆիքսել են վերելակում տեղադրված տեսախցիկները:
Համացանցում հայտնված տեսանյութում երևում է, թե ինչպես է մայրը, առանց որևէ բան կասկածելու, երեխային հանձնում դայակին: Իսկ այն բանից հետո, երբ դայակն ու երեխան հայտնվում են վերելակում և վերելակի դռները փակվում են, դայակը սկսում է հարվածներ հասցնել փոքրիկին:
Դայակին ձերբակալել են: Ընդ որում, նշվում է, որ նա լավ համբավ է ունեցել:
https://www.youtube.com/watch?v=jlnCM0SI_sM