Քաղաքական 

ԱՄՆ-ում համաձայն են, որ Ասադը շարունակի նախագահել Սիրիայում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ադմինիստրացիան համաձայն է, որ Բաշար Ասադը շարունակի լինել Սիրիայի նախագահը մինչև 2021 թվականը: Այս մասին գրում է The New Yorker-ը հղում անելով իր աղբյուրին:

Նշվում է, որ ամերիկյան իշխանությունների դիրքորոշման փոփոխությունը կապված է ահաբեկչության դեմ սիրիական կառավարական ուժերի հաջողությունների հետ:

Ավելի վաղ ամերիկյան իշխանություններն ամեն կերպ պնդում էին, որ Ասադը պետք է հեռանա, և Սիրիայում խաղաղությունն անհնար է, քանի դեռ վերջինս ղեկավարում է երկիրը:

 

Նույն շարքից