Սանկտ Պետերբուրգում բացահայտել են չինացի ուսանողուհու սպանությունը: Ուսանողի դին հայտնաբերվել էր մերկ վիճակում, բերանում՝ լաթի կտորով:
Իրավապահները բացահայտել են, որ չինուհուն սպանել է մեկ այլ չինացի ուսանող: Այն բանից հետո, աղջկան բարձով խեղդել է, մարդասպանը թունավորման ախտորոշոմամբ հոսպիտալացվել է: Ուշքի գալուց հետո նրան ձերբակալել են:
Հավելենք, որ դեպքի վայր ոստիկանությունը ժամանել էր հարևանների ահազանգով: