Թուրքիան այլևս սիրիական ռեժիմից եկող վտանգ չի տեսնում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն: Նա ամեն դեպքում հավելել է՝ Անկարայի կարծքով, Ասադը չի կարող միավորել Սիրիան և ընտրություններ կազմակերպել:
Չավուշօղլուի խոսքերով, Թուրքիայի համար վտանգ կարող են ներկայացնել Սիրիայի Դեմոկրատական միություն քրդական կուսակցությունը, ինչպես նաև Քրդական աշխատավորական կուսակցությունը, որոնց թուրքական իշխանությունները ահաբեկչական կազմակերպություններ են համարում:
Ինչ վերաբերում է Սիրիայի մասով ինչ-որ քայլեՐ ձեռնարկելուն, ապա Թուրքիայի ԱԳ նախարարն ասել է, որ Անկարան դա անելուց առաջ հարցը քննարկելու է Մոսկվայի հետ: