Հասարակություն 

Ուսուցչուհուն բանտ են ուղարկում աշակերտների հետ քնելու համար

ԱՄՆ Մեն նահանգում 29-ամյա Ջիլ Լամոնտանը մեղադրվում է անչափահաս տղաների նկատմամբ սեռական բռնություն գործադրելու մեջ: Ինչպես հայտնում է Daily Mail-ը, ուսուցչուհին մեղադրվում է 14 նման դեպքի մեջ: Նա հարաբերություններ է ունեցել այդ թվում նաև 17-ամյա տղայի հետ, ով դրանից հետո փորձել է ինքնասպանություն գործել, ինչից հետո էլ հենց Ջիլը հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում:

Այն բանից հետո, երբ տղան հրաշքով փրկվել է, խոստովանել է, որ հարաբերություններ է ունեցել ուսուցչուհու հետ, նրան սիրում է, սակայն իրենց օգտագործված է զգում, դրա համար էլ փորձել է կյանքին վերջ տալ:

Մեն նահանգի օրենքներով, նախկին ուսուցչուհուն մինչև 5 տարի ազատազրկում է սպառնում:

 

Նույն շարքից