Հասարակություն 

Ամուսինը տեսախցիկով ֆիքսել է, թե ինչպես է շնաձուկը հարձակվում կնոջ վրա /տեսանյութ/

ԱՄՆ Հարավային Կառոլինա նահանգի բնակիչ Էվան Քերոլը տեսախցիկով ֆիքսել է, թե ինչպես է իրենց մեղրամիսի ժամանակ Կարիբյան ծովում շնաձուկը հարձակվում իր կնոջ վրա, գրում է Daily Mirror-ը:

Շնաձկան հարձակման ենթարկված կինն ավելի ուշ խոստովանել է, թե մտածել է, որ ամուսինը կատակում է, իսկ գիշատիչն իսկական չէ, սակայն ցավը ստիպել է հասկանալ սխալը:

Բարեբախտաբար ամերիկուհին ոչ միայն ողջ է մնացել, այլ նաև լուրջ վնասվածքներ չի ստացել:

Հենց նույնն օրն էլ զույգը որոշել է շնաձկան հարձակման տեսանյութը հրապարակել Ինսթագրամում:

 

Նույն շարքից