Հասարակություն 

Սպանել է հղի հարևանուհուն և վերցրել վերջինիս երեխային

38-ամյա ամերիկուհի Բրուք Քրուզը կարող է ցմահ ազատազրկման դատապարտվել իր 22-ամյա հարևանուհուն սպանելու համար: Զոհը՝ Սավաննա Գրեյվինդըՙ հղի է եղել, նրա մարմինը հայտնաբերվել է գետում, սակայն՝ առանց երեխայի:

New York Post-ը հայտնում է, որ Բրուքն իր ընկերոջ՝ 32-ամյա Ուիլյամ Օունեի հետ չեն կարողացել երեխաներ ունենալ: Սակայն, ինչպես երևում է, նրանք շատ են ցանկացել երեխաներ ունենալ, ինչի համար էլ որոշել են սսպանել հարևանուհուն և վերցնել վերջինիս փոքրիկին:

Երբ իրավապահները երեխային հայտնաբերել են Բրուքի տանը, վերջինս պնդել է, թե զոհն ինքն է երեխային հանձնել իրենց, սակայն ավելի ուշ ստիպված է եղել խոստովանել դաժան սպանությունը:

 

Նույն շարքից